Թխվածք «Զեբրա»

Թխվածք «Զեբրա»

Բաղադրիչներ`

  • Շաքարավազ 2 բաժակ
  • Հավի ձու 5 հատ
  • Կարագ 200 գ
  • Թթվասեր 1 բանկա
  • Ցորենի ալյուր 2 բաժակ
  • Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ
  • Սոդա 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակ՝

  • Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև փրփրի: Ավելացրեք 2 բաժակ մաղած ալյուրը, սոդան, հալած հովացրած կարագը, թթվասերը և մանրակրկիտ հարեք (ցանկալի է հարիչով)։
  • Խմորը բաժանեք երկու հավասար մասերի։ Մի մասին ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր, մյուսին՝ 2 ճաշի գդալ կակաո։ Խառնեք այնպես, որ գնդիկներ չլինեն։ Խմորը պետք է լինի թթվասերի խտության։
  • Լայն տապակը (26–28 սմ) պատեք յուղով։ Կենտրոնում խմորի փոքր չափաբաժիններով (յուրաքանչյուրը մեկ ճաշի գդալ) լցրեք խմորը: Խառնել հարկավոր չէ։
  • Թխեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում կես ժամ։ Եթե ​​թխուկի վերին մասը արդեն թխված է, իսկ մեջը դեռ ոչ, ապա պետք է թխուկը ծածկեք փայլաթիթեղով, իջեցնել ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխեք մինչև պատրաստ լինելը։

Տարածեք այս գրառումը