Ալյուր

Թխվածք «Զեբրա»

Բաղադրիչներ` Շաքարավազ 2 բաժակ Հավի ձու 5 հատ Կարագ 200 գ Թթվասեր 1 բանկա Ցորենի ալյուր 2 բաժակ Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ Սոդա 1 թեյի գդալ Պատրաստման եղանակ՝ Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև փրփրի: Ավելացրեք 2 բաժակ մաղած ալյուրը, սոդան, հալած հովացրած կարագը, թթվասերը և մանրակրկիտ հարեք (ցանկալի է հարիչով)։ Խմորը բաժանեք երկու հավասար մասերի։ Մի մասին ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր, մյուսին՝ 2 ճաշի գդալ կակաո։ Խառնեք այնպես, որ գնդիկներ չլինեն։ Խմորը պետք է լինի թթվասերի խտության։ Լայն տապակը (26–28 սմ) պատեք յուղով։ Կենտրոնում խմորի փոքր չափաբաժիններով (յուրաքանչյուրը մեկ...

Խտացրած կաթով կեքս

Բաղադրիչներ՝ Մարգարին - 100 գ. Խտացրած կաթ - 360 գ. Ձու - 4 հատ Ալյուր - 250 գ. Փխրեցուցիչ - 2 ճ.գ․ Աղ - մի պտղունց Պատրաստման եղանակը՝ Խորը ամանի մեջ մարգարինը հարեք մի պտղունց աղով Ապա ավելացրեք ձուն՝ միաժամանակ հարելով Ավելացրեք խտացրած կաթը և լավ խառնեք Այնուհետև ավելացրեք փխրեցուցիչով խառնած ալյուրը և հարեք Կաղապարը պատեք ձեթով և խմորը տեղափոխեք կաղապարի մեջ Թխեք ջեռոցում 25 րոպե 180°C-ի տակ