Կաղամարի կծու խորոված սխտորով

Կաղամարի կծու խորոված սխտորով

Բաղադրիչներ՝

  • 4 մեծ կաղամար
  • 1 պճեղ սխտոր
  • 3-4 ճյուղ մաղադանոս
  • 1 կիտրոն
  • 1 կարմիր չիլի պղպեղ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակ՝

  • Հալեցրեք կաղամարը և հանեք խիտինային թիթեղն ու ներսի հատվածը։ Կաղամարների վրա լցրեք եռացրած ջուր և անմիջապես դրեք սառը ջրի մեջ։ Զգուշորեն հեռացրեք մաշկը դրսից և ներսից: Կաղամարի մեջ դրեք փայտե գդալ կսմ այլ փայտե հարմարանք։ Շատ սուր դանակով 1 սմ-ը մեկ կաղամարների վրա լայնակի կտրվածքներ արեք։ Հանեք գդալը, ողողեք կաղամարը և չորացրեք թղթե սրբիչներով:
  • Սխտորն անցկացրեք մամլիչով։ Չիլիի միջից հանեք սերմերը, պատիճը մանր կտրատեք։ Կես կիտրոնի հյութը քամեք, մնացած կիտրոնը կտրատեք շերտերով։ Ձիթապտղի յուղը լցրեք ամանի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութը, սխտորը, չիլի պղպեղը, աղն ու պղպեղը և խառնեք: Ստացված մարինադի մեջ լցրեք կաղամարը և մի քանի անգամ շրջեք կաղամարները։ Թողեք մարինացվի 10 րոպե։
  • Նախապես տաքացրեք գրիլը: Կաղամարը շարեք մետաղական դարակի վրա և խորովեք 2-3 րոպե։ Շրջեք մյուս կողմը և խորովեք ևս 2 րոպե։ Կաղամարի վրա ավելացրեք մանր կտրատած մաղադանոս և մատուցեք տաք վիճակում՝ կիտրոնի կտորներով և սպիտակ հացով։

Տարածեք այս գրառումը