Բաղադրատոմսեր

Խուրմայով սերուցքային աղանդեր

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 200 գ խուրմա 200 գ  սերուցք հարելու համար 40 գ շաքարավազ 4 գ ժելատին 20 մլ սպիտակ գինի կես կիտրոնի հյութ 0,2 ճ.գ. աղացած զաֆրան Պատրաստման եղանակ՝ Ժելատինը 10 րոպե թրջեք սառը ջրում։ Մինչ այդ խուրման անցակցրեք մաղի միջով։ Կիտրոնի հյութը, 1 ճ.գ. ջուրն ու շաքարավազը խառնեք և եփեք՝ բերելով  եռման աստիճանի ։Հեղուկից առանձնացրեք ժելատինը, խառնեք շաքարի օշարակի հետ։ Ավելացրեք խուրմա, խառնեք և թողեք սառչի 20 րոպե։ Զաֆրանի վրա լցրեք սպիտակ գինի և թողեք 10 րոպե։ Շատ սառը սերուցքը հարեք, ստացված զանգվածին ավելացրեք զաֆրանի թուրմը և հարեք։ Հարած սերուցքը, երեք մասով, ներքևից վերև ավելացրեք խուրմային՝ փայտե գդալի միջոցով։Ստացված զանգվածը լցրեք տարաների մեջ և դրեք սառնարանում առնվազն 4 ժամ։

Թխվածք «Զեբրա»

Բաղադրիչներ` Շաքարավազ 2 բաժակ Հավի ձու 5 հատ Կարագ 200 գ Թթվասեր 1 բանկա Ցորենի ալյուր 2 բաժակ Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ Սոդա 1 թեյի գդալ Պատրաստման եղանակ՝ Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև փրփրի: Ավելացրեք 2 բաժակ մաղած ալյուրը, սոդան, հալած հովացրած կարագը, թթվասերը և մանրակրկիտ հարեք (ցանկալի է հարիչով)։ Խմորը բաժանեք երկու հավասար մասերի։ Մի մասին ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր, մյուսին՝ 2 ճաշի գդալ կակաո։ Խառնեք այնպես, որ գնդիկներ չլինեն։ Խմորը պետք է լինի թթվասերի խտության։ Լայն տապակը (26–28 սմ) պատեք յուղով։ Կենտրոնում խմորի փոքր չափաբաժիններով (յուրաքանչյուրը մեկ...

Կաղամարի կծու խորոված սխտորով

Բաղադրիչներ՝ 4 մեծ կաղամար 1 պճեղ սխտոր 3-4 ճյուղ մաղադանոս 1 կիտրոն 1 կարմիր չիլի պղպեղ աղացած սև պղպեղ աղ Պատրաստման եղանակ՝ Հալեցրեք կաղամարը և հանեք խիտինային թիթեղն ու ներսի հատվածը։ Կաղամարների վրա լցրեք եռացրած ջուր և անմիջապես դրեք սառը ջրի մեջ։ Զգուշորեն հեռացրեք մաշկը դրսից և ներսից: Կաղամարի մեջ դրեք փայտե գդալ կսմ այլ փայտե հարմարանք։ Շատ սուր դանակով 1 սմ-ը մեկ կաղամարների վրա լայնակի կտրվածքներ արեք։ Հանեք գդալը, ողողեք կաղամարը և չորացրեք թղթե սրբիչներով: Սխտորն անցկացրեք մամլիչով։ Չիլիի միջից հանեք սերմերը, պատիճը մանր կտրատեք։ Կես կիտրոնի հյութը քամեք,...

Խնձորի աղցան նեխուրով, գետնանուշով և կծու պղպեղով

Բաղադրիչներ` 2 միջին խնձոր 4 նեխուրի ցողուն 100 գ գետնանուշ 4 կանաչ սոխ 1 փունջ մաղադանոս 1 կարմիր չիլի պղպեղ 3 ճ. գ. կիտրոնի հյութ 2 ճ.գ. ձիթայուղ թարմ աղացած սև պղպեղ աղ Պատրաստման եղանակ՝ Նեխուրով և գետնանուշով խնձորով աղցան պատրաստելու համար նեխուրի ցողունները կտրատեք անկյունագծով 1-1,5 սմ լայնությամբ շերտերով, լցրեք նեխուրը սառը ջրով ամանի մեջ և թողեք 20 րոպե, որպեսզի այն ավելի խրթխրթան լինի: Քամեք քամոցով և չորացրեք թղթե սրբիչների վրա։ Խնձորները կտրատեք, սերմերը հանեք, կեսերը բարակ շերտերով կտրատեք։ Պղպեղի սերմերը հանեք, պատիճը օղակաձև կտրատեք։ Կանաչ սոխը և մաղադանոսը մանր կտրատեք։ Գետնանուշը...

Պուդինգ չիայի սերմերով և հատապտուղներով

Բաղադրիչեր՝ 2 ճաշի գդալ չիայի սերմ 1/2 բաժակ քացր մածուն/կեֆիռ/կաթ 1/2 բաժակ կոկռոշենի (Крыжовник) 1/2 բաժակ հաղարջ 1 ճաշի գդալ մեղ 1/2 թեյի գդալ դարչին 1/2 թեյի գդալ վանիլի էքստրակտ կամ սովորական վանիլինի փոշի 5 հատ նուշ Ազնվամորի զարդարելու համար Պատրաստման եղանակ՝ Նախօրոք չիան անհրաժեշտ է թրջել մածունով/կեֆիրով/կաթով Բլենդերով մանրացրեք հատապտուղները մինչև խյուս ստանաք Խյուսին ավելացրեք մեղրը, դարչինը և վանիլի էքստրակտը Այնուհետև պարզապես թրջած չիայի վրա ավելացրեք հատապտղային խյուսը և վրան զարդարեք նուշով, ազնվամորիով կամ այլ հատապտուղներով և ընդեղենով Վերջում կարող եք հավելյալ դարչին ցանել ըստ ցանկության

Խտացրած կաթով կեքս

Բաղադրիչներ՝ Մարգարին - 100 գ. Խտացրած կաթ - 360 գ. Ձու - 4 հատ Ալյուր - 250 գ. Փխրեցուցիչ - 2 ճ.գ․ Աղ - մի պտղունց Պատրաստման եղանակը՝ Խորը ամանի մեջ մարգարինը հարեք մի պտղունց աղով Ապա ավելացրեք ձուն՝ միաժամանակ հարելով Ավելացրեք խտացրած կաթը և լավ խառնեք Այնուհետև ավելացրեք փխրեցուցիչով խառնած ալյուրը և հարեք Կաղապարը պատեք ձեթով և խմորը տեղափոխեք կաղապարի մեջ Թխեք ջեռոցում 25 րոպե 180°C-ի տակ

Հավով լազանյա

Բաղադրիչներ լազանյայի խմոր - 1 տուփ հավի ֆիլե – 400 գր սոխ – 1 ցողուն թթվասեր – 1 բաժակ սերուցք – 1 բաժակ կարագ – 100 գր ալյուր – մեկ ու կես գդալ մշկընկույզ – ըստ համի Պատրաստման ընթացքը Հավի ֆիլեն նախքան եփելը պետք է լվանալ սառը ջրով, հետո մանրեցնել։ Սոխը լվանալ և մանր կտրատել սպիտակ հատվածը։ Կաթսայի մեջ ավելացնել կարագ: Դրանից հետո ավելացնել սոխն ու հավը: Եփել բոլոր բաղադրիչները տասը րոպե: Դրանից հետո ավելացնել թթվասերը և եփել 2-4 րոպե։ Ալյուրը բովել կաթսայի մեջ մի քանի րոպե։ Ավելացնել սերուցք, համեմունքներ և դրան ավելացնել մշկընկույզ:...

Բանջարեղենային ապուր հավով

Բաղադրիչներ կանաչի 150 գր կաղամբ 150 գր կարտոֆիլ 1200 գր եռացված ջուր 1 սոխ (մանրացված) 1 գազար (մանրացված) հավ կտորներով (60 գրամական) 1 պղպեղ 1 լոլիկ աղ պղպեղ աղացած 30 գր բուսական ձեթ Պատրաստման եղանակ Լվանալ և չորացնել կանաչիները, մանրեցնել։ Ավելացնել մանրեցված կաղամբ։ Ավելացնել մանրեցված կարտոֆիլ։ Ավելացնել գազար և սոխ։ Ավելացնել հավի կտորները։ Ավելացնել յուղ և շոգեխաշել։ Եռացրած ջրի մեջ ավելացնել կտրատված բանջարեղենները։ Ավելացնել մանրեցված պղպեղը և եփել։ Լոլիկի վրա եռացրած ջուր ավելացնել և հեռացնել կաշին, կտրատել և ավելացնել պատրաստման ավարտից 8 րոպե առաջ։ Մատուցել ավելացնելով կանաչի, աղ, պղպեղ։

Կոտլետ դդմիկով

Բաղադրիչներ 300 գր դդմիկ 50 գր պանիր 1 ձու 2 ճ․գ․ պաքսիմատ 2 ճ․գ․ ալյուր Աղ, պղպեղ ըստ ճաշակի Պատրաստման ընթացքըՄաքրած դդմիկները պետք է անցկացնել քերիչով, ավելացնել պանիր, ձու և պաքսիմատ։ Ամբողջը պետք է խառնել և ավելացնել ալյուր։ Եվս մեկ անգամ խառնել։ Պատրաստել կոտլետներ և տապակել։ Ամեն կողմից տապակել մի քանի րոպե։ Մատուցել կարելի է թթվասերի և կանաչիի հետ։

Կորեական աղցան գազարով

Բաղադրիչներ Գազար — 1 կգ; Աղ — 1 թ. գ.; Շաքարավազ — 1 թ. գ.; Պղպեղ աղացած — 1 ճ. գ.; Քացախ — 2-3 թ. գ.; Բուսական ձեթ — 0,5 բաժակ; Սխտոր — 1 գլուխ; Մեխակ — 4-5 հատ; Դափնու տերև — 2-3 տերև. Պատրաստման եղանակ Սխտորը պետք է մաքրել և անցկացնել մսաղացով կամ սխտորի մամլիչով։ Խառնել համեմունքներ՝ շաքար, աղ, պղպեղ, համեմ, մեխակ և դափնու տերևներ, որոնք նախ պետք է մանրեցնել: Գազարն անհրաժեշտ է քերել հատուկ քերիչի օգնությամբ։ Բուսական ձեթը կաթսայի մեջ լավ տաքացնել։ Համեմունքների խառնուրդը լցնում ենք գազարի վրա, ավելացնում ենք բուսական ձեթը, սխտորը...