Խուրմայով սերուցքային աղանդեր

Խուրմայով սերուցքային աղանդեր

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • 200 գ խուրմա
  • 200 գ  սերուցք հարելու համար
  • 40 գ շաքարավազ
  • 4 գ ժելատին
  • 20 մլ սպիտակ գինի
  • կես կիտրոնի հյութ
  • 0,2 ճ.գ. աղացած զաֆրան

Պատրաստման եղանակ՝

  • Ժելատինը 10 րոպե թրջեք սառը ջրում։ Մինչ այդ խուրման անցակցրեք մաղի միջով։
  • Կիտրոնի հյութը, 1 ճ.գ. ջուրն ու շաքարավազը խառնեք և եփեք՝ բերելով  եռման աստիճանի ։Հեղուկից առանձնացրեք ժելատինը, խառնեք շաքարի օշարակի հետ։ Ավելացրեք խուրմա, խառնեք և թողեք սառչի 20 րոպե։
  • Զաֆրանի վրա լցրեք սպիտակ գինի և թողեք 10 րոպե։ Շատ սառը սերուցքը հարեք, ստացված զանգվածին ավելացրեք զաֆրանի թուրմը և հարեք։
  • Հարած սերուցքը, երեք մասով, ներքևից վերև ավելացրեք խուրմային՝ փայտե գդալի միջոցով։Ստացված զանգվածը լցրեք տարաների մեջ և դրեք սառնարանում առնվազն 4 ժամ։

Տարածեք այս գրառումը