Խտացրած կաթով կեքս

Խտացրած կաթով կեքս

Բաղադրիչներ՝

  • Մարգարին – 100 գ.
  • Խտացրած կաթ – 360 գ.
  • Ձու – 4 հատ
  • Ալյուր – 250 գ.
  • Փխրեցուցիչ – 2 ճ.գ․
  • Աղ – մի պտղունց

Պատրաստման եղանակը՝
  • Խորը ամանի մեջ մարգարինը հարեք մի պտղունց աղով
  • Ապա ավելացրեք ձուն՝ միաժամանակ հարելով
  • Ավելացրեք խտացրած կաթը և լավ խառնեք
  • Այնուհետև ավելացրեք փխրեցուցիչով խառնած ալյուրը և հարեք
  • Կաղապարը պատեք ձեթով և խմորը տեղափոխեք կաղապարի մեջ
  • Թխեք ջեռոցում 25 րոպե 180°C-ի տակ

Տարածեք այս գրառումը