Թխվածք «Զեբրա»
Բաղադրիչներ`
- Շաքարավազ 2 բաժակ
- Հավի ձու 5 հատ
- Կարագ 200 գ
- Թթվասեր 1 բանկա
- Ցորենի ալյուր 2 բաժակ
- Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ
- Սոդա 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակ՝
- Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև փրփրի: Ավելացրեք 2 բաժակ մաղած ալյուրը, սոդան, հալած հովացրած կարագը, թթվասերը և մանրակրկիտ հարեք (ցանկալի է հարիչով)։
- Խմորը բաժանեք երկու հավասար մասերի։ Մի մասին ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր, մյուսին՝ 2 ճաշի գդալ կակաո։ Խառնեք այնպես, որ գնդիկներ չլինեն։ Խմորը պետք է լինի թթվասերի խտության։
- Լայն տապակը (26–28 սմ) պատեք յուղով։ Կենտրոնում խմորի փոքր չափաբաժիններով (յուրաքանչյուրը մեկ ճաշի գդալ) լցրեք խմորը: Խառնել հարկավոր չէ։
- Թխեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում կես ժամ։ Եթե թխուկի վերին մասը արդեն թխված է, իսկ մեջը դեռ ոչ, ապա պետք է թխուկը ծածկեք փայլաթիթեղով, իջեցնել ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխեք մինչև պատրաստ լինելը։